Հասարակական տրանսպորտը 3-5 տարով կարող է լինել անվճար․ գումարի տեղը մենք ասում ենք․ Վիկտոր Մնացականյան
ՔաղաքականԱյսօր Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը տրանսպորտի թանկացումների դեմ բողոքի ակցիայի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին։
Ըստ նրա՝ այս ծրագրերը արվում է հարկատուների հաշվին, սակայն պետք է արվեր օրինակ՝ պիլոտային ծարգիր․
«Ես պատասխանատու հայտարարում եմ՝ իրենք անում են հասարակական տրանսպորտի վատթարացում, որովհետև այս մոդելով դա չի աշխատի, ինչպես չաշխատեց կարմիր գծերի թանկացումը Կենտրոնում։
Այսօրվա քաղաքային իշխանությունները միայն խոսում են հասարակական տրանսպորտից, բայց կան նաև տաքսիներ, և օրինակ՝ մեկ տաքսին ամբողջ կանգառի տրամաբանությունը և ռեֆորմը լրիվ փչացնում է, այսինքն՝ իրենք, եթե չեն կարողանում տաքսիստների հետ անձամբ աշխատել, էլ ինչի՞ մասին է խոսքը»,- նշեց Մնացականյանն ու նկատեց՝ այսօրվա քաղաքային իշխանությունները իրենց ֆինանսիստներով, իրենց ամբողջ ապարատով չկարողացան ապացուցել հակառակը, որ Երևանի հասարակական տրանսպորտը գոնե 3-5 տարով կարող է լինել անվճար․
«Էդ գումարի տեղը մենք ասում ենք՝ որտեղ է, բայց էս մարդիկ անպայման պետք է մտնեն քաղաքի բյուջե»,- ավելացրեց համայնքի նախկին ղեկավարը։