Նաիրի համայնքին է վերադարձվել 643 քմ հողատարածք՝ 11 մլն դրամ կադաստրային արժեքով Իմ մեջ էլ կա ընդդիմության նկատմամբ լարվածություն, որը ամեն կերպ զսպում եմ. Ռուբինյան ՔՊ-ն սկսում է Եկեղեցու գործունեության լայնածավալ քննություն․ ինչ հարցեր է ուսումնասիրելու հանձնաժողովը 1945 թվականից ի վեր առաջին անգամ ԱՄՆ-ում զինվորականին գնդակահարելու են Թուրքիա և Իրան՝ նոր օրակարգով, «Նաիրիտին»՝ ռուսական առաջարկ․ ի՞նչ է փոխվում Սահմռկեցուցիչ դեպք Երևանում․ ինքնաբերաբար շարժված «MAZ»-ը վրաերթի է ենթարկել տղամարդուն, ապա բախվել մեքենային․տղամարդը մահացել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը ԱԺ-ում անընդհատ սադրում է վատ իրավիճակներ. Ռուբինյան Անդրադարձ է կատարվել Հայաստան–Եվրոպական միություն փոխգործակցության ընթացքին Դանակահարություն Ստամբուլի դպրոցում, բախումներ Փարիզում ու Բարսելոնայում․ Եվրոպան թեժացել է Դատարանը արդարացրեց Վարդան Ղուկասյանին՝ խուլիգանության մեղադրանքով գործով Հայաստանում քննարկվել է «Firebird AI» արհեստական բանականության տվյալների կենտրոնի՝ էլեկտրացանցին միացման հարցը Ընդդիմությունը շահագրգռված չէ իրենց հանցակիցների գործողությունների բացահայտմամբ. Ռուբինյան 

63-ամյա մորը պարբերաբար ֆիզիկական և հոգեկան բռնության է ենթարկել. նախաքննությունն ավարտվել է

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի բնակչի կողմից 63-ամյա մորը պարբերաբար ֆիզիկական և հոգեկան բռնության ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

2023թ․ մարտի 8-ին Վանաձոր քաղաքի բնակչուհին ոստիկանություն է ներկայացրել տարբեր ավտոմեքենաների կողային հայելիներ և հայտնել, որ դրանք գողացել է իր որդին: Օրեր անց նույն կինը ցուցմունք է տվել այն մասին, որ իր՝ հիշյալ հաղորդման պատճառով որդին հարձակվել է իր վրա ու հարվածներ հասցրել իրեն:

Ստացված հաղորդումների հիման վրա նախաձեռնվել է մեկ քրեական վարույթ, սակայն հետագայում որոշում է կայացվել բռնություն գործադրելու վերաբերյալ մասը նշված վարույթից անջատելու և առանձին քննելու մասին։ Վերջինի շրջանակներում իրականացված քննությամբ ձեռք բերված փաստական տվյալերով հիմնավորվել է, որ 42-ամյա տղամարդը, տարբեր օրերի, երբեմն լինելով նաև ալկոհոլի ազդեցության տակ, իրենց բնակարանում ֆիզիկական և հոգեբանական բռնություն է գործադրել իր մոր նկատմամբ։

Մասնավորապես պարզվել է, որ վերջինս 2023 թվականի մարտի 11-ին, իմանալով իր կողմից ավտոմեքենաների հայելիներ գողանալու վերաբերյալ մոր տված հաղորդման մասին, իրենց բնակարանանում նախ վիճաբանել է վերջինիս հետ, ապա հարվածներ հասցրել նրա դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Նույն գործողությունները, միաժամանակ մոր հասցեին նաև սպանության սպառնալիք հնչեցնելով, 42-ամյա տղամարդը առանց որևէ պատճառի կրկնել է 2024 թվականի հունվարի 24-ին, ինչից հետո, հնչեցված սպառնալիքներն իրականացնելու իրական վտանգ զգալով, 63-ամյա կինը դիմել է ոստիկանություն։

Նույն օրը տղամարդու նկատմամբ որոշում է կայացվել անհետաձգելի միջամտություն կիրառելու վերաբերյալ, որով վերջինիս պարտավորեցվել է 20 օր ժամկետով՝ մինչև 2024 թվականի փետրվարի 12-ը, մինչև 100 մետր հեռավորությամբ չմոտենալ մորը, չայցելել նրա բնակության վայր, ինչպես նաև հեռախոսային, նամակագրական և կապի այլ միջոցներով չհաղորդակցվել նրա հետ։

Սակայն, տղամարդը դիտավորությամբ անտեսելով վերոնշված արգելքը, 2024 թվականի հունվարի 25-ին կրկին գնացել է մոր բնակարան: Նշված այցի ժամանակ էլ, բարկացած լինելով այն հանգամանքից, որ մայրը իր նկատմամբ բռնություն գործադրելու մասին հայտնել է ոստիկանությանը, ոչ սթափ՝ ալկոհոլ օգտագործած վիճակում սպառնացել է սպանել նրան, ապա ձեռքերով մի քանի անգամ հարվածել է վերջինսի գլխին, դեմքին ու մարմնի այլ հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Տղամարադուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (2 դրվագ) 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (3 դրվագ) և 508-րդ հոդվածի 1-ին մասով («Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերով, ինչպես նաև 8-րդ հոդվածի 5-րդ մասի 1-4-րդ կետերով նախատեսված պահանջն ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից չկատարելը)։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Վերջինիս կողմից մոր նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական ներգործություն կատարելու մասով նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։

Ավտոմեքենաներից հայելիներ գողանալու բազմադրվագ վարույթով նախաքննությունը շարունակվում է։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նաիրի համայնքին է վերադարձվել 643 քմ հողատարածք՝ 11 մլն դրամ կադաստրային արժեքովԻմ մեջ էլ կա ընդդիմության նկատմամբ լարվածություն, որը ամեն կերպ զսպում եմ. ՌուբինյանԱՄՆ դեսպանատունը ամերիկացիներին զգուշացրել է Ֆրանսիայում անկարգությունների մասինՔՊ-ն սկսում է Եկեղեցու գործունեության լայնածավալ քննություն․ ինչ հարցեր է ուսումնասիրելու հանձնաժողովը1945 թվականից ի վեր առաջին անգամ ԱՄՆ-ում զինվորականին գնդակահարելու ենԻսպանիան չորրորդ անգամ երկարաձգել է սահմանային վերահսկողությունը իտալացի զբոսաշրջիկների համարԹուրքիա և Իրան՝ նոր օրակարգով, «Նաիրիտին»՝ ռուսական առաջարկ․ ի՞նչ է փոխվումՍահմռկեցուցիչ դեպք Երևանում․ ինքնաբերաբար շարժված «MAZ»-ը վրաերթի է ենթարկել տղամարդուն, ապա բախվել մեքենային․տղամարդը մահացել է«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը ԱԺ-ում անընդհատ սադրում է վատ իրավիճակներ. Ռուբինյան Անդրադարձ է կատարվել Հայաստան–Եվրոպական միություն փոխգործակցության ընթացքինԴանակահարություն Ստամբուլի դպրոցում, բախումներ Փարիզում ու Բարսելոնայում․ Եվրոպան թեժացել էԻսպանիան լուծարել է խորհրդարանը և հայտարարել արտահերթ ընտրությունների մասինԴատարանը արդարացրեց Վարդան Ղուկասյանին՝ խուլիգանության մեղադրանքով գործովՀայաստանում քննարկվել է «Firebird AI» արհեստական բանականության տվյալների կենտրոնի՝ էլեկտրացանցին միացման հարցը Ընդդիմությունը շահագրգռված չէ իրենց հանցակիցների գործողությունների բացահայտմամբ. ՌուբինյանՍաուդյան Արաբիայի օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով մի քանի մարդ վիրավորվել էՓաշինյան․ «Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի ռազմավարական պատկերացումն էԹուրքիայից պատվիրակություն է ժամանել Հայաստան. Կիևը ստիպված է լինելու «վճարել»․ ՊեսկովՀութիները հայտարարել են, որ իրենց վերահսկողության տակ են վերցրել երկրի նախագահական խորհրդի ղեկավարի տունըՊետք է պարզվի՝ զինծառայողն ինչ պայմաններում է հայտնվել ՀՀ տարածքում՝ դասալիք է, թե մոլորվել էԱմերիկացիներին խոստացել են աշխատավարձի բարձրացում Իրանի հետ հակամարտության ավարտից հետոԵթե ես կողմնապահություն անեի, ընդդիմության համար այս միջադեպը շատ ավելի վատ կավարտվեր.ՌուբինյանԱԺ-ում «Ուժեղ Հայաստան»-ի որոշ պատգամավորների օգնականների նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվիԹրամփը վստահ է, որ NYT թերթը մոտ ապագայում կփակվի«Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները բոյկոտում են եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծումը Հույսները դրել են, որ երեք երեխաների մայրը ադրբեջանցի ասքյարին կվնասազերծի. ԽաչատրյանՀութիները հայտնել են, որ հարվածներ են հասցվել Ռիադի օդանավակայանին և Saudi Aramco նավթավերամշակման գործարանին#ՈՒՂԻՂ. Ռուբեն Ռուբինյանը ԱԺ ծեծկռտուքից հետո պատասխանում է լրագրողների հարցերինԻսպանիայում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումներիTRIPP-ի իրագործումը ՀՀ-ի և տարածաշրջանի տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու․ ՓաշինյանԲեսենթը նշել է, որ ԱՄՆ-ը ստիպված է եղել ընկերություններին վերադարձնել 180 միլիարդ դոլարի մաքսատուրքերԱդրբեջանը ամեն ինչ անում է Սամվել Կարապետյանին ձերբակալելու համար, դուք կիմանաք պատճառը. ՎարդեւանյանՎան Գոգի մեկ կտավը՝ $180 մլն․ Նյու Յորքում աճուրդի կհանվի $450 մլն գնահատվող հավաքածուԸնդդիմադիր խմբակցությունները չեն ընդգրկվի ԱԺ-ում եկեղեցու վերաբերյալ «քննիչ» հանձնաժողովումԳագիկ Ծառուկյանի քրեական գործը դատարանում է․ այն մակագրվել է դատավոր Մանվել ՇահվերդյանինԱլեն Սիմոնյանը՝ սփյուռքահայերին․ «Լեզուներդ կարճ պահեք, հեռու մնացեք մեր երկրի քաղաքականությունից»Լիտվան հայտարարել է ԱՄՆ ռազմական բազա մշտական ​​տեղակայելու իր պատրաստակամության մասինՇաքիում հավատացել էին ՔՊ-ի խոստումներին, հիմա շներն են գյուղը պահում.Նարեկ Կարապետյան Պապիկյանի հրաժարականի կարիք չկա.ընդդիմության ձեւավորած հանձնաժողովին չենք մասնակցի. ՔՊԵկեղեցու ներքին կյանքին միջամտելը հակասահմանադրական է, դատվելու եք․ ԳրիգորյանԱՄՆ-ը անցկացրել է HACM հիպերձայնային հրթիռի առաջին թռիչքային փորձարկումը Պաշտոնանկություններ՝ զորամասերում․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համարՀայաստանում կրճատվել է կրծքագեղձի քաղցկեղի ուշ հայտնաբերման դեպքերի թիվը․ ԱՆ«Չի ձգում այդ մարդը, փոխեք․ ինքն էլ գիտի, որ չի ձգում»․ Նարեկ Կարապետյանը՝ Պապիկյանի մասինՍտամբուլում 15-ամյա աղջիկը դանակահարել է մեկ այլ դպրոցի մի քանի աշակերտներիԱռուշ Առուշանյան․ «Ձեր գյուղ հարազատներին ամաչելով չհրավիրեք, այլ հպարտությամբ ցույց տաք ասֆալտապատ փողոցներն ու մաքուր գյուղը»Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի դաշտերում. կան վիրավորներ Եթե դուք այս տեմպերով շարունակեք, հասարակությունը սկսելու է կարոտել Ալեն Սիմոնյանին. ՎարդանյանԵթովպիան ձգտելու է ապահովել հուսալի մուտք դեպի Կարմիր ծով «Ղալումյանը արագ մեր կողմ վազեց, ռեպլիկ հնչեց».ԱԺ-ում թեժ կռիվ է եղել
Ամենադիտված