Վիզուալ պատասխան եմ պատրաստել․ Հայաստանի Հանրապետությունը սա է․ Փաշինյան
ՔաղաքականԱյս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրված ասուլիսի ընթացքում պատասխանում է լրագրողների հարցերին։ Նա խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք «Խաղաղության պայմանագրի» մասին և այդ առնչությամբ մասնավորապես նշել․
«Եկեք նախ արձանագրենք, թե ո՞րն է Հայաստանի Հանրապետությունը, որպեսզի այդ արձանագրումից ելնելով՝ մենք կարողանանք հստակ ձևակերպել, թե որտեղ, ինչպես Ադրբեջանը ունի տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, և որտե՞ղ է, որ հնարավոր է՝ չունի Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ։ Նախ ուզում եմ անդրադառնալ նրան, թե ո՞րն է Հայաստանի Հանրապետությունը, վիզուալ պատասխան եմ պատրաստել այդ հարցի համար․ Հայաստանի Հանրապետությունը սա է»,- ասաց Փաշինյանը։