Ինչը որ Ադրբեջան է՝ Ադրբեջան է, ինչը Հայաստան չէ՝ Հայաստան չէ․ Փաշինյան
ՔաղաքականԱյսօր ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Փաշինյանը անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին․
«Խորհրդային միության փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը, ըստ էության վերահաստատվել է՝ Ալմա Աթայի հռչակագրով և որ կարևոր է՝ նաև 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած համաձայնություններով։ Ալմա Աթայի հռչակագիրը դարձել է սահմանների և փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմք։ Եվ հետևաբար, այդ համաձայնությունների բերումով ադմինիստրատիվ նախկին սահմանը, որ Խորհրդային միության ժամանակ գոյություն է ունեցել, այդ ադմինիստրատիվ սահմանից ինչ-որ գտնվում է դեպի այն կողմ՝ պայմանական ասած Ադրբեջան է, ինչ գտնվում է այս կողմ՝ Հայաստան է։
Դելիմիտացիայի գործընթացում մենք պետք է աշխատենք որևէ ֆորմատով այդ սահմանը վերաարտադրելու վրա։ Եվ հիմա այս պրոցեսում մենք պետք է արձանագրենք, որ մենք պետք է ելնենք դե յուրե իրողությունից․ այն ինչը որ Հայաստանն է, Հայաստանն է, ինչը որ Հայաստան չէ՝ Հայաստան չէ, ինչը որ Ադրբեջան է՝ Ադրբեջան է»,- ասաց Փաշինյանը։