Եթե կնքվում է խաղաղության պայմանագիր, ինչո՞ւ շարունակել իրավական պատերազմներ․ Փաշինյան
Քաղաքական«Բանակցությունների ընթացքում քննարկվել է ու քննարկվում է միջազգային ատյաններում ընդդեմ Ադրբեջանի ներկայացված գանգատներից հրաժարվելու հարց։ Այս հարցը կարող է քննարկվել ամենավերջում, երբ խաղաղության պայմանագրի դրույթներն արդեն իսկ համաձայնեցված կլինեն ու ակնհայտ կլինի, որ երկու կողմերը պատրաստ են դրանք ստորագրել:
Դա տրամաբանական է, որովհետև եթե կողմերը կնքում են խաղաղության պայմանագիր, ինչո՞ւ են շարունակում իրավական պատերազմներն իրար դեմ, իսկ եթե չեն կնքում խաղաղության պայմանագիր` Հայաստանի համար դա մի գործոն է, որը կարևոր է մեր ասելիքը, մեր օրակարգն առաջ մղելու համար։ Խոսքը չի կարող լինել միայն Հայաստանի պարագայում, երկուստեք պետք է գնալ նման լուծման»,- նման հայտարարությամբ հանդես եկավ վարչապետ Փաշինյանը։