Հայաստանում պետական ինստիտուտները զարգանում են․ մենք կարող ենք Զվարթնոցում հսկողություն իրականացնել առանց Ռուսաստանի աջակցության․ Փաշինյան
ՔաղաքականԱյսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ՌԴ սահմանապահ զորքերին ուղարկված նամակի բովանդակությունը՝ «Զվարթնոց» օդանավակայանից նրանց հեռացման վերաբերյալ․
«ՀՀ սահմանապահ զորքերը շնորհակալություն են հայտնել անկախությունից ի վեր օդանավակայանում ծառայություն իրականացնելու և անվտանգությունն ապահովելու, սահմանային հսկողություն իրականացնելու հարցում ցուցաբերած աջակցության և մատուցված ծառայության համար։
Տեղեկացվել է՝ քանի որ մեր երկրում պետական ինստիտուտները զարգանում են՝ նաև ՌԴ մեր գործընկերների աջակցությամբ, ՀՀ սահմանապահ ծառայությունը արդեն իսկ բավարար փորձ, հմտություն և հնարավորություններ է ձեռք բերել, որպեսզի օդանավակայանում սահմանապահ հսկողությունն իրականացնի առանց ռուսական կողմի աջակցության»,- հայտարարել է Փաշինյանը։