Վենեսուելան արգենտինական ինքնաթիռներին արգելել է թռչել իր տարածքով
Վենեսուելայի իշխանություններն արգելել են Արգենտինայում գրանցված ինքնաթիռներին թռչել իրենց տարածքով այն բանից հետո, երբ Բուենոս Այրեսում վենեսուելական Emtrasur ընկերության ինքնաթիռն առգրավվել է։ Այս մասին հայտնում է Clarin թերթը։
Որոշումը հիմնականում վերաբերում էր Aerol neas Argentinas ինքնաթիռներին, որոնք թռչում էին Մեքսիկա և Միացյալ Նահանգներ: Բացի այդ, արգելքը վերաբերել է Արգենտինայում գրանցված մասնավոր ինքնաթիռներին։
Ըստ Clarin-ի՝ Արգենտինայի ԱԳՆ-ն երկու նոտա է ուղարկել վենեսուելական կողմին, ինչպես նաև մի քանի շաբաթ առաջ կանչել է Բուենոս Այրեսում Վենեսուելայի դեսպան Ստելլա Լուգոյին։
Emtrasur ինքնաթիռը չի կարողացել օդ բարձրանալ Բուենոս Այրեսից 2022 թվականի հունիսին, երբ դատարանն արգելել է ինքնաթիռի անձնակազմին, որում եղել են Իրանի 5 և Վենեսուելայի 14 քաղաքացի, լքել երկիրը։ Խափանման միջոցը որոշվել է ահաբեկիչների հետ նրանց կապերի ստուգմամբ։ Նրանք բոլորը հետագայում ազատ են արձակվել։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում