Հնդկաստանում ծնողները բարձրացել են դպրոցի պատի վրա՝ իրենց երեխաներին քննության ժամանակ օգնելու համար
Այլ
Հնդկաստանում շրջանավարտների ծնողները բարձրացել են դպրոցի պատին, որպեսզի օգնեն իրենց երեխաներին արտագրել քննության ժամանակ, գրում է Oddity Central-ը։
Հարյանա նահանգում գտնվող դպրոցը սկանդալի կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, երբ սոցցանցերում հայտնվել են կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են աշակերտների ծնողները բարձրանում պատերի վրա և իրենց երեխաներին հանձնում թերթիկներ՝ օգնելով նրանց հանձնել քննությունը: Ուսումնական հաստատության ներկայացուցիչները վստահեցնում են, որ խախտումներ չեն արձանագրվել։
«Հնարավոր է, որ դպրոցից դուրս քաոս է տիրել, բայց ներսում խնդիրներ չեն եղել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Սակայն, չնայած դպրոցի ղեկավարության հավաստիացմանը, կան մարդիկ, ովքեր պնդում են, որ նման խաբեությունը սովորական բան է, իսկ քննությունների ժամանակ անվտանգությունը պարզապես ձևականություն է։


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել