Ազգային արխիվում բացվել է Արամ Խաչատրյանին նվիրված ցուցադրությունը
ԻրավունքԱզգային արխիվում բացվել է Արամ Խաչատրյանին նվիրված ցուցադրությունը. Արդարադատության և ԿԳՄՍ նախարարները ծանոթացել են ներկայացված նմուշներին:
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն՝ Ազգային արխիվի նորաբաց ցուցասրահում ներկա են գտնվել Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված ցուցադրության բացմանը։
Ցուցադրության ընթացքում ներկայացվել են ինչպես Հայաստանի ազգային արխիվի ֆոնդերում պահպանվող Արամ Խաչատրյանի կյանքի և գործունեության վերաբերյալ նորահայտ արխիվային փաստաթղթերը, այնպես էլ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանից բերված մեծանուն կոմպոզիտորի անձնական իրերը։
Միջոցառմանը ներկա էին նաև Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանը, ՀԱԱ տնօրեն Արթուր Ստեփանյանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը և այլ հյուրեր։
Ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանի ազգային արխիվի և ԿԳՄՍ նախարարության Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համատեղ ջանքերով։