Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Գավառում
ՀասարակությունՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, մարտի 12-ին ոստիկանության Գավառի բաժնի քրեական հետախույզների հետ Գավառ քաղաքի Ազատության փողոցում հայտնաբերել և Կենտրոնական բաժին են տեղափոխել 41-ամյա Հարություն Թ.-ին:
Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի (Սպանության փորձը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: