Արշակ Սրբազանը հետագա դատական նիստերին չի մասնակցի. դատարանը բավարարեց միջնորդությունը Վիեննայի փառատոնի շուրջ սկանդալից հետո WOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի համույթներին BBC-ի փորձագետները քննարկել են «Ոսկե գնդակի» հավակնորդներին․ գլխավոր անունների թվում է Յամալը Բնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. Սարգսյան Գյումրիում բնակելի տուն է այրվել․ քաղաքացուն տեղում բուժօգնություն է ցուցաբերվել Սևանից դուրս են բերվել ապօրինի խեցգետնորսիչներ ՀԵՑ-ը այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավել հարկ է վճարել պետբյուջե․ Ռոմանոս Պետրոսյան «Քլիվլենդ Բրաունսը» հաղթանակով վերադարձել է AFC North-ի առաջատարի դիրք Եկամուտների հայտարարագրերի լրացման գործընթացը պարզեցվել է, վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿ Արարատում ապօրինի ընդերքօգտագործման պատճառած 50 մլն դրամի վնասը վերականգնվել է Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 7 և 10-ամյա քույրերը վերակենդանացման բաժանմունքում են Փաշինյանն ու Կուպմանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլին 

Պարզվել են «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանողի սպանության էական հանգամանքներ. հարձակվել են 6-7 հոգով

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ նախօրեին «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանողի սպանության դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2024 թվականի մարտի 12-ին՝ ժամը 12:15-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի մոտից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Երևան քաղաքի 17-ամյա բնակիչ՝ մարմնի տարբեր մասերին բազմաթիվ, այդ թվում՝ կտրած ծակած, արյունահոսող վնասվածքներով: Բուժաշխատողների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ, սակայն երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել, և նույն օրը՝ ժամը 13:00-ին, արձանագրվել է երիտասարդի մահը:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Նախաքննության ընթացքում իրականացվել են քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ, որի արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել նշված քոլեջի հարևանությամբ՝ Երևան քաղաքի Մամիկոնյանց 52/3 հասցեի մոտ:

Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել և վերցվել են արնանման նյութի հետքեր, դեպքի վայրը տեսանկարահանող սարքի տեսագրությունները և ենթարկվել զննության, հարցաքննվել են մի շարք ականատեսներ, նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական և դատակենսաբանական փորձաքննություններ:

Քննությամբ ձեռնարկված միջոցառումներով պարզվել է սպանության շարժառիթը, ինչպես նաև՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 2003թ.:

Նախնական տվյալներով՝ տուժողի և ենթադրյալ հանցագործություն կատարած անձի միջև անձնական հարցի շուրջ տևական ժամանակ անհամաձայնություն և անբարյացկամ հարաբերություններ են ձևավորվել, ինչի կապակցությամբ երիտասարդների միջև մի քանի վիճաբանություն է տեղի ունեցել, որոնցից մեկի ժամանակ 21-ամյա երիտասարդը կամ նրա մտերիմները վնասել են տուժողի կողմից վարած, վերջինիս հորը պատկանող ավտոմեքենան:

Դեպքից մի քանի օր առաջ կրկին վիճաբանություն է տեղի ունեցել երիտասարդների միջև, որի ժամանակ 17-ամյա երիտասարդը հայհոյել է 21-ամյա երիտասարդին, ով, ի պատասխան, վերջինիս սպառնացել է հաշվեհարդար տեսնել:

2024 թվականի մարտի 12-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, 17-ամյա երիտասարդն ընկերոջ հետ գտնվել է քոլեջին հարող տարածքում գործող սննդի կետի մոտ, երբ 6-7 երիտասարդներ, այդ թվում՝ 21-ամյա երիտասարդը, վազել են տուժողի ուղղությամբ: Նշված անձանցից մեկի ձեռքում փայտե մահակ է եղել, իսկ 21-ամյա երիտասարդի ձեռքին՝ դանակ։ Երիտասարդների միջև կրկին վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ 21-ամյա երիտասարդը դանակով մի քանի անգամ հարվածել է 17-ամյա երիտասարդի մարմնի տարբեր հատվածներին, ինչի հետևանքով նա վայր է ընկել, որից հետո տղաները գետնին ընկած վիճակում շարունակել են ոտքերով հարվածներ հասցնել երիտասարդի մարմնին, իսկ 21-ամյա երիտասարդը դանակով հարվածել է նրան: Հավաքված անձանց միջամտության արդյունքում վիճաբանությունը դադարել է, հիշյալ 6-7 տղաները դիմել են փախուստի:

Նախաքննության ընթացքում կատարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված էական փաստական տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով ևս նախաձեռնվել է քրեական վարույթ, որը, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով, միացվել է սպանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթին:

21-ամյա երիտասարդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Նույն օրը որոշում է կայացվել վերջինիս, դատարան ներկայացնելու հիմքով, ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արշակ Սրբազանը հետագա դատական նիստերին չի մասնակցի. դատարանը բավարարեց միջնորդությունըՖրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդՎիեննայի փառատոնի շուրջ սկանդալից հետո WOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի համույթներինBBC-ի փորձագետները քննարկել են «Ոսկե գնդակի» հավակնորդներին․ գլխավոր անունների թվում է ՅամալըԲնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. ՍարգսյանՖրանսիան կշարունակի պարետային ժամ սահմանել խոշոր քաղաքներումԳյումրիում բնակելի տուն է այրվել․ քաղաքացուն տեղում բուժօգնություն է ցուցաբերվելՍևանից դուրս են բերվել ապօրինի խեցգետնորսիչներՀԵՑ-ը այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավել հարկ է վճարել պետբյուջե․ Ռոմանոս ՊետրոսյանԶելենսկին հայտարարություն է արել Ռուսաստանի հետ տարածքների փոխանակման մասին«Քլիվլենդ Բրաունսը» հաղթանակով վերադարձել է AFC North-ի առաջատարի դիրքԵկամուտների հայտարարագրերի լրացման գործընթացը պարզեցվել է, վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿTasnim. Իրանի նախագահը կմեկնի Ռուսաստան՝ գազ արտահանողների գագաթնաժողովին մասնակցելու համարԱրարատում ապօրինի ընդերքօգտագործման պատճառած 50 մլն դրամի վնասը վերականգնվել էԼեհաստանը F-16-ի օդաչուների պակաս ունիԵրևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 7 և 10-ամյա քույրերը վերակենդանացման բաժանմունքում ենՓաշինյանն ու Կուպմանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլինՇվեյցարիան պատրաստ է միջնորդել Ուկրաինայի հարցով խաղաղության երկխոսությունըԱրման Ծառուկյանը նվեր է ստացել «Բարսելոնայի» նախագահի կողմիցՀայաստան կժամանի Նիդերլանդների արտաքին գործերի նախարարըԸնտրակաշառքի դեպք է արձանագրվել, այն դեռ պետք է ստուգվի․ Արփինե ՍարգսյանԱՄՆ-ը կարող է սկսել Մերձավոր Արևելքում գտնվող դիվանագիտական ​​առաքելությունների տարհանումըԵկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը գործելու է մինչև 1,5 տարի«Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում իրավախախտումներ են հայտնաբերվել. ՀԿՊԾԻշխանությունները այնպիսի ընդդիմություն են ուզում, որը պատրաստ է ամեն ինչ զիջել Ադրբեջանին․ԱբրահամյանՓհուքեթում ջրհեղեղը վնասել է տներՀայաստանը ներքին խնդիրներ ունի, մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով«Չայնիի» ոլորաններում վթարված «Lamborghini»-ից համարանիշները հանել էին մինչև պարեկների ժամանումըԻրանի պատերազմի պատճառով ԵՄ-ից արտաքսման 5500 չվերթներ են խափանվելՏիգրան Մեծի պողոտայում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղը․ գողացել են հանգանակությունների արկղըՀութիները պնդում են, որ հարձակվել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների վրա#ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստՀայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալովԶելենսկին Ռադային է ներկայացրել ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին օրենքներՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվությունՄահացել է Ճապոնիայի նախկին վարչապետ Յասուո ՖուկուդանՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըԵրևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մեկի կյանքը փրկել չի հաջողվելՈստիկանը դեպքի վայր է հասել 10 րոպեից քիչ ժամանակում․ նախարարը՝ ադրբեջանցու հարձակման մասինՄոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾԸնտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն Ինչու են կենսաչափական անձնագրերը 29 անգամ ավելի թանկ. հարց՝ նախարարինՍաղաթելյան․ ՀՅԴ-ն շարունակելու է պայքարը՝ իշխող ուժին իշխանազրկելու ուղղությամբԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Արփինե Սարգսյան․ Նույն վարորդը Հայաստանում և Հայաստանից դուրս տարբեր վարքագիծ է դրսևորումՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Արփինե Սարգսյան․ Տուգանքները պետք է խստացնել, որպեսզի անձը երկու-երեք անգամ մտածի՝ արժե՞ խուսափել պարտավորությունիցԿորեան և Միացյալ Նահանգները համատեղ ռազմաօդային զորավարժություններ են անցկացնում ԱՄՆ-ն շարունակում է հետևել վիզա ստացած անձանց․ խախտումների դեպքում վիզաները չեղարկվում են
Ամենադիտված