Ներկայացվել են Արցախից բռնի տեղահանվածների համար 2024-ին իրականացվող պետական բյուջեի ծրագրերը
ՀասարակությունՀՀ ֆինանսների նախարարությունը ներկայացրել է Արցախից բռնի տեղահանված բնակչության համար 2024 թվականին իրականացվող պետական բյուջեի ծրագրերը։
Կառավարությունը նախատեսում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Արցախից բռնի տեղահանված բնակչության համար 2024 թվականին իրականացնել 48 միլիարդ 670 միլիոն դրամի չափով օժանդակության ծրագրեր։
Աջակցության ծրագրերի համար նախատեսված գումարի շուրջ 46%-ը կամ 22 միլիարդ 461 միլիոն դրամ կուղղվի կենսաթոշակների տրամադրմանը՝ այդ թվում աշխատանքային կենսաթոշակով ապահովելով 20 հազար 439 շահառուի և զինվորական կենսաթոշակով ապահովելով 1 217 անձի։
Արցախից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար նախատեսվում է հատկացնել 15 միլիարդ դրամ՝ աջակցելով 100 հազար բնակչի։