Չկրակելու հրաման չկա․ Սուրեն Պապիկյան
Քաղաքական«Սահմանում կանգնած զինվորը կարող է կրակել՝ ըստ իրեն տրված հրամանի։ Չկրակելու հրաման չկա»,- այս մասին Ազգային ժողովի միջանցքում ասաց ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
Մեկ այլ հարցի ի պատասխան, ըստ որի՝ մամուլում հրապարակումներ կան, որ Տավուշի 4 գյուղերից պետք է դուրս գան հայկական զորքերը, այդպիսի գործընթաց կա՞, Պապիկյանն արձագանքել է․
«ԶՈՒ-ն շարունակում է իրականացնել իր գործունեությունը»:
ՊՆ ղեկավարը անպատասխան թողեց լրագրողների մյուս հարցերը վստահեցնելով՝ երեկ ՀՀ վարչապետը բոլոր հարցերին պատասխանել է։