Գորիս-Կապան ճանապարհը ռուսներն են տվել, Արցախը՝ ձեր ղեկավարությունը․ Գագիկ Մելքոնյանը՝ լրագրողներին
Քաղաքական«Փաշինյանը ասեց, որ էդ 4 գյուղերը մեր քարտեզների վրա չկան։ Մենք ունենք տարածք՝ Արծվաշենը, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում, հիմա քննարկումներ պիտի գնան ասենք Արծվաշենը ինչի՞ հետ պիտի փոխվի»,- այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարությամբ է հանդես եկել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով նախօրեին ՀՀ վարչապետի ասուլիսի հիմնական ուղերձներին։
Նա նաև պատասխանել է Գորիս-Կապան մայրուղին ադրբեջանական կողմին հանձնելու մասին հարցերին․
«Դա ռուսներն են տվել։ Էդ տարածքում ռուսական զորքը ադրբեջանական զորքի հետ էր պահում, մի օր էլ փակեց, հանձնեց ադրբեջանցիներին, ոնց որ Լաչինի միջանցքը։ Գնացեք, հարցրեք ռուսական զորքերի հրամանատարին։
Մենք ոչ մի բան չենք հանձնել, դուխներդ տեղը պահեք, Արցախը դուք եք հանձնել՝ ձեր ղեկավարությունը»,- լրագրողներին ասաց ՔՊ-ական պատգամավորը։