ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովում հյուրընկալվել է ԵՏՍՀ պատվիրակությունը
ՔաղաքականԱզգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Տաթեւիկ Գասպարյանը եւ Արսեն Թորոսյանը մարտի 13-ին հանդիպել են Հայաստան ժամանած Եվրոպական տնտեսական եւ սոցիալական կոմիտեի, ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության հարթակի համանախագահ Սիմո Տիաինենի գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ հայ խորհրդարանականները խոսել են Հայաստան-Եվրամիություն սերտ համագործակցությունից: ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկման հարցում հանձնաժողովի անդամները կարեւորել են ԵՄ խորհրդատվական եւ փորձագիտական աջակցությունը:
Անդրադարձ է եղել տարածաշրջանում տիրող իրավիճակին: Հայ խորհրդարանականները ներկայացրել են Հայաստանի կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը: