Երևանի քայլերը կարող են անդառնալի վնաս հասցնել ՌԴ–ի հետ դաշնակցային կապերին. Զախարովա
Արտաքին ՔաղաքականԵրևանի ներկայիս կուրսի շարունակությունը կարող է անդառնալի վնաս հասցնել Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային հարաբերություններին: Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Հայաստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրից (ՀԱՊԿ) դուրս գալու հնարավորության մասին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«Երևանի ներկայիս կուրսի շարունակությունը, ի վերջո, կարող է անդառնալի վնաս հասցնել մեր դաշնակցային հարաբերություններին, լուրջ ռիսկեր ստեղծել հանրապետության ինքնիշխանության համար, իսպառ ոչնչացնել երկրի անվտանգության ապահովման արդյունավետ մեխանիզմները և ազդել նրա առաջանցիկ սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարների վրա»,– նշել է դիվանագետը։