Մարիամ Մկրտչյանը բրոնզե մեդալ է նվաճել Տաշքենդում
ՍպորտԿանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը բրոնզե մրցանակակիր է դարձել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված 2nd International Women's Chess Championship Festival միջազգային մրցաշարում։
Հայաստանի ներկայացուցիչը, չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսեց 2-3-րդ տեղերը, հաղորդում է ՀՇՖ-ի ֆեյսբուքյան էջը։
Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունի հետևյալ տեսքը՝
1-ին տեղ՝ միջազգային վարպետ Անաստասիա Բոդնարուկ (Ռուսաստան)
2-րդ տեղ՝ միջազգային վարպետ Սումյա Սվամինաթան (Հնդկաստան)
3-րդ տեղ՝ կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյան (Հայաստան)