Քննարկվել են ՀՀ–ի կողմից Գազային մարդասիրական օգնության տրամադրման հետ կապված մանրամասներ
Արտաքին ՔաղաքականՄարտի 13-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի Կարմիր մահիկ ընկերության գործադիր տնօրեն Ռամի ալ-Նազերի հետ։ Այս մասին տեղեկացնում են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստանի կողմից Գազայի բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրման և փոխանցման հետ կապված մանրամասներ։
Նման օգնություն տրամադրելու ՀՀ Կառավարության որոշման մասին հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 5-ին Եգիպտոս պաշտոնական այցի ընթացքում ԵԱՀ նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ ունեցած հանդիպման ժամանակ։