Թաիլանդում զբոսաշրջիկներին զգուշացրել են սիբիրախտի տարածման վտանգի մասին
ԱյլԹաիլանդը վախենում է սիբիրախտի տարածումից Լաոսում վարակման մի քանի դեպքից հետո, հայտնում է Thaiger-ը։
Վտանգավոր վարակիչ հիվանդության հնարավոր բռնկման մասին նախազգուշացում է տրվել Բուրիրամ պրովինցիայի իշխանությունների կողմից։ Տարածաշրջանը մտավախություն ունի, որ այն կտարածվի հարևան Լաոսում երեք դեպքի հայտնաբերումից հետո:
Տեղի անասնաբուծության վարչությունն ընդգծել է զգոնության անհրաժեշտությունը։ Քանի որ սիբիրախտը կարող է փոխանցվել կենդանիներից մարդկանց, օրինակ՝ հում եղջերավոր անասունների և գոմեշի միս օգտագործելու միջոցով, ֆերմերներին հորդորել են օգնություն խնդրել անասնաբույժներից, եթե նկատեն անսովոր վարքագիծ իրենց անասունների մոտ:
Հայտնի է, որ Բուրիրամում դեռևս տարածված է հում և մասամբ եփած մսային կերակուրներ ուտելու ավանդույթը։ Այդ պատճառով էլ Թաիլանդի իշխանությունները հորդորում են տեղացիներին և զբոսաշրջիկներին խուսափել հում միս ուտելուց: