Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող տղամարդու դիակը
ՀասարակությունՄարտի 13-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան համայնքի Ջրառատ բնակավայրում՝ երկաթգծի մոտ, դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը Ջրառատ բնակավայրում՝ երկաթգծի հարակից դաշտամիջյան հատվածում, հայտնաբերել է տղամարդու նեխած դիակ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ այն 2023 թ. դեկտեմբերի 7-ից ՆԳՆ ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող, 1963 թ. ծնված Արկադյա Հարությունյանի դիակն է:
Քրեական վարույթը շարունակվում է: