ԵԽ բանաձևը մեջբերել է իմ արած հայտարարությունը, արձանագրել Հայաստանի ձեռքբերումները․ Փաշինյան
ՔաղաքականԱյսօր Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Եվրախորհրդարանի նիստում ընդունված բանաձևին, որով առաջարկվում է դիտարկել հնարավորությունը Հայաստանին տրամադրել Եվրոպական միության անդամակցության թեկնածուի կարգավիճակ։
«Այս բանաձևով Եվրոպական խորհրդարանը արձանագրել է Հայաստանի ձեռքբերումները ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորոտում։
Բանաձևը մեջբերել է նախորդ տարի Եվրոպական խորհրդարանի ամբիոնից իմ արած հայտարարությանը, թե՝ Հայաստանը պատրաստ է այնքան մոտ լինել Եվրամիությանը, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի։
Կարծում եմ, որ այն Հայաստանում հանրային քննարկման առարկա պետք է դառնա, սա ևս մեկ առիթ է քննարկել Հայաստանի ապագայի տեսլականը։ Հույս ունեմ, որ Հայաստանի քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, հանրության տարբեր շերտեր, քաղաքացիներ վերաբերմունք կարտահայտեն Եվրոպական խորհրդարանից հնչող այս ուղերձի վերաբերյալ»,- թեմայի վերաբերյալ իր ելույթում հայտարարել է Փաշինյանը։