Նաիրի համայնքի Բուժական բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀասարակությունՀՀ ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են.
«Մարտի 15-ին Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Բուժական բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով տեսական և գործնական պարապմունք, որի շրջանակներում ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու է էլեկտրական շչակ»։