Կարծում եմ՝ արժի էդ դեպքերը լուսաբանել․ Փաշինյանը՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակեցման ծրագրի մասին
ՔաղաքականԱյսօր Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցվեց՝ սահմանամերձ բնակավայրերում բնակեցման ծարգրի 6060 հաստատված գործարք կա, որոնց շահառու լինելը հաստատվել է։ Թեմայի վերաբերյալ Փաշինյանը իր դիտարկումները ներկայացրեց․
«Ես ճի՞շտ եմ հասկանում, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված առաջին շահառուներն են 16 միլիոն ստանալու։ Պետք է ողջունել էդ փաստը, շատ ուրախ եմ, որ արդեն 7 ընտանիք հաստատվել է էդ ծրագրում։ Այսինքն՝ իրանք սահմանամերձ գյուղերում արդեն հողակտոր ունեն, արդեն ստացել են կամ կստանան գումարը վստահաբար և կսկսեն շինարարությունը։ Ես կարծում եմ, եթե իհարկե իրենք դեմ չլինեն՝ արժի էդ դեպքերը լուսաբանել, իրենք պատմեն՝ ինչ ընթացք անցավ, դժվա՞ր էր, հե՞շտ էր։
Այդ թվերը ինչ-որ առումով ինդիկատոր են, թե ինչքանով են մարդիկ հավատում խաղաղության օրակարգին։ Պետք է խթանել, որ սահմանամերձ հատվածներում մարդիկ ակտիվ լինեն, և մեր աջակցությամբ գյուղերում պրոցեսները տեղի ունենան»,- նշեց վարչապետը։