ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացավ Աշտարակի բաժին
ՀասարակությունՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 13-ին բաժին է ներկայացել 53-ամյա Գրիգոր Ն.-ն: Նա 2023 թ. նոյեմբերի 22-ից Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից հետախուզվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հետախուզվողի ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: