Խնդրում եմ նման դեպքերի մասին ծնողները ահազանգեն մեզ․ ԿԳՄՍ նախարարը՝ փառքի անկյունները հանելու մասին
ՔաղաքականԱյսօր ճեպազրույցի ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանել է լրագրողների այն հարցերին, ըստ որոնց՝ ուսումնական հաստատություններում զոհված տղաներին նվիրված «Փառքի անկյունները» հանելու հրահանգ կա նախարարության կողմից․
«Ես պաշտոնապես ևս մեկ անգամ հայտարարում եմ՝ որևէ նման հանձնարարություն, շրջաբերական, հրահանգ և ցուցում չի՛ եղել, և խնդրում եմ նաև նման դեպքերի մասին ծնողները ահազանգեն մեզ, մենք հետամուտ կլինենք, որպեսզի նման խնդիրներ չառաջանան։
Ոչ մի բան այս առումով տեղի չի ունեցել՝ նախարարության գործունեության մեջ։ Այդ բոլոր դեպքերը, եթե դրանք կան, որևէ կապ չունեն ԿԳՄՍ նախարարության և ոլորտում վարվող քաղաքականության հետ։ Կխնդրեմ ուղղորդել, և մենք բոլոր առանձին դեպքերի հետևից կգնանք, հետամուտ կլինենք»,- վստահեցրեց Անդրեասյանը։