100 հազար դրամ միանվագ աջակցություն կտրամադրվի ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 1200 շահառուի
ՀասարակությունԳործադիրը վերաբաշխում է կատարել պետբյուջեում, լրացումներ և փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում:
Ըստ այդմ՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 120 մլն դրամ կհատկացվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ 2023 թ. սեպտեմբերի 19-ից ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 2024 թ․ դրամական աջակցությունը տրամադրելու համար։
Ըստ հիմնավորման՝ 100000 դրամ միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 1200 շահառուի՝ հիմք ընդունելով բողոքարկման ընթացակարգերով սահմանված կարգով՝ աջակցության իրավունքի վերանայման արդյունքները: