Նարեկ Տերյանը մարտի 14-ին մասնակցել է «Հնդկաստան-Հայաստան․ բիզնեսի հորիզոնների միավորում» խորագրով համաժողովին
ՔաղաքականՆախարարի տեղակալի պարտականությունները կատարող Նարեկ Տերյանը մարտի 14-ին մասնակցել է «Հնդկաստան-Հայաստան․ բիզնեսի հորիզոնների միավորում» խորագրով համաժողովին, որի կազմակերպիչներն էին Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունն ու Միջազգային առևտրային պալատի հայաստանյան ազգային կոմիտեն։
Համաժողովի նպատակն էր ծանոթանալ երկու երկրների ներդրումային հնարավորություններին, դյուրացնել տեխնոլոգիաների փոխանցումը, խթանել երկկողմ առևտուրը և հաստատել ռազմավարական գործընկերություններ տարբեր առանցքային ուղղություններով, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների, կայուն տնտեսության, տիեզերական տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում:
«Հայաստանի և Հնդկաստանի միջև նկատելի է երկկողմ ներդրումների և առևտրի աճ։ Երկու երկրների միջև համագործակցությունն ընդգրկում է բարձր տեխնոլոգիաների, մետալուրգիայի, հանքարդյունաբերության, ոսկերչության, ադամանդագործության և այլ ոլորտներ», - նշել է Նարեկ Տերյանը։