Նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության կանանց և ընտանիքի հարցերով փոխնախագահ Անսիեհ Խազալիի հետ
ՔաղաքականՆյու Յորք կատարած այցի շրջանակում` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության կանանց և ընտանիքի հարցերով փոխնախագահ Անսիեհ Խազալիի հետ։
Հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։
Կողմերն անդրադարձել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղություններին, մասնավորապես՝ ընդգծելով ընտանիքի ինստիտուտի ամրապնդման ու տնտեսական զարգացման ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը։ Ներկայացվել է նաև երկու երկրների կողմից վերոնշյալ ուղղություններով տարվող աշխատանքներն ու նախանշվել համագործակցության հնարավոր տարբերակները։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային կարգով ընթացք տալ քննարկված հարցերին։