ԱՄՆ-ն հանձնառու է աջակցել ՀՀ-Ադրբեջան բանակցությունների վրա կառուցվող ջանքերի հաջող ամփոփմանը
ՔաղաքականՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են.
«Տարածաշրջանային այցի ընթացքում Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն և ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հանդիպեցին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական ու արժանապատիվ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։
Լ․ Բոնոն վերահաստատեց, որ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել նախորդ բանակցությունների վրա կառուցվող ջանքերի հաջող ամփոփմանը»։