Դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել. News.am
ԻրավունքԵրեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ Դատավորների Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատել է ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։
Նա նշեց, որ այսօր քննվել է կարգապահական վարույթ հարուցելու հարցը։ Խորհուրդը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
Նշենք, որ այն կհրապարակվի ապրիլի 4-ին՝ 11։00-ին։