Վրաստանի վարչապետը կայցելի Ադրբեջան և Հայաստան
ՎրաստանՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մարտի 16-ին կայցելի Ադրբեջան, իսկ հաջորդ շաբաթ՝ Հայաստան։
Ինչպես նշել է Իրակլի Կոբախիձեն, հարեւանների հետ հարաբերությունների խորացումը հիմնական առաջնահերթություններից է։
«Պատահական չէ, որ Բրյուսել կատարած այցերից հետո հանդիպումներ կանցկացվեն հարևան երկրներում։ Շաբաթ օրը կլինի այց Ադրբեջան, իսկ մեկ շաբաթ անց՝ Հայաստան։ Մենք կքննարկենք երկկողմ համագործակցության հետ կապված բոլոր հարցերը։ Կարևոր է տարածաշրջանում խաղաղության ապահովումը, և այստեղ դուք գիտեք, որ մեր երկիրը միշտ դրական դեր է խաղացել, համապատասխանաբար, ամեն ինչ արվելու է երկկողմ հարաբերությունները խորացնելու և մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, խաղաղությունն ու կայունությունը խթանելու համար»,- ասել է Կոբախիձեն։