Ալ Պաչինոն խախտել է «Օսկարի» ավանդույթը և ներողություն խնդրել
ԺամանցԱմերիկացի դերասան Ալ Պաչինոն խախտել է «Օսկարի» վաղեմի ավանդույթը և ներողություն խնդրել դրա համար։ Նրան մեջբերում է Variety-ն։
Դերասանը չի նշել լավագույն ֆիլմի տասը թեկնածուներից ոչ մեկին նախքան ծրարը բացելը և հաղթողին հայտարարելը: «Թվում է, թե ինչ-որ հակասություններ կան այն պատճառով, որ չեմ նշել յուրաքանչյուր ֆիլմի անվանումը՝ նախքան լավագույն ֆիլմի մրցանակակրին հայտարարելը: Պարզապես ուզում եմ պարզաբանել, որ մտադիր չէի շրջանցել թեկնածուների ցուցակը: Սա պրոդյուսերների որոշումն էր, քանի որ այս ֆիլմերի վերնագրերն արդեն հնչել էին ողջ արարողության ընթացքում»,- ասվում է դերասանի հայտարարության մեջ։
Ալ Պաչինոն նաև նշել է, որ իր համար պատիվ էր դառնալ «երեկոյի մի մասը», և որոշել էր հետևել կազմակերպիչների խնդրանքին։