Հայրապետյանը ԲՏԱ ոլորտը կարգավորող օրենսդրական փաթեթը քննարկել է ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրենի հետ
ՔաղաքականԱյսօր ընդունել եմ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչներին՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոյի գլխավորությամբ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
Հանդիպման ընթացքում նշվել է, որ ՀՀ ԲՏԱ նախարարությունը ԱՄՆ ՄԶԳ-ի հետ արդյունավետ համագործակցության հաջողված փորձ ունի, և որ կան բոլոր նախադրյալներն այն առավել սերտացնելու համար:
Քննարկվել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ազգային ռազմավարության մշակմանը, ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթին, թվայնացմանը, կիբեռանվտանգությանը վերաբերող հարցեր: