Առողջապահական գործակալության պետը ազատման դիմում է գրե՞լ. «Հրապարակ»
Քաղաքական«Հրապարակը» գրում է․ «Քիչ առաջ լուր ստացանք, որ աշխատանքից ազատվում է պետական առողջապահական գործակալության պետ Ահարոն Բարսեղյանը։
Օրվա վերջում նրան կանչել են նախարարություն, որտեղից վերադառնալուն պես Ահարոն Բարսեղյանը հայտնել է գործընկերներին, որ վաղվանից չի աշխատելու։ Նաեւ հայտնել է, որ պատրաստվում է պաշտոնավարել բժշկական ապահովագրության ոլորտում։
Սա տարօրինակ է, քանի որ դեռ բժշկական ապահովագրության մասին անգամ օրենք չի ընդունվել»։