Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի Հավասարության հարցերով հանձնակատար Հելենա Դալլիի հետ
ՔաղաքականՆյու Յորքում անցկացվող ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի Հավասարության հարցերով հանձնակատար Հելենա Դալլիի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են սոցիալական պաշտպանության, մասնավորապես՝ հավասար հնարավորությունների ապահովման ոլորտում համագործակցության կարևորությունը։
Նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է ոլորտային առաջնահերթություններն ու այդ ուղղությամբ աշխատանքները՝ մանրամասնելով նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերը։
Հելենա Դալլին ևս շեշտել է հակամարտություններից տուժած անձանց անհրաժեշտ աջակցության տրամադրման կարևորությունը՝ այդ համատեքստում նշելով նաև կանանց իրավունքների պաշտպանության և տնտեսական հզորացման ծրագրերի անհրաժեշտության մասին։