Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել. ԵՄ ներկայացուցիչ
Արտաքին ՔաղաքականՀայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել, Известия-ին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն։
«Երկրներն իրավունք ունեն ձգտել իրենց ժողովրդի ավելի լավ ապագայի: Նրանք ազատ են՝ որոշելու՝ ինչպես ապահովել նման ապագա։ Ինչ վերաբերում է ԵՄ անդամակցությանը, յուրաքանչյուր եվրոպական երկիր՝ իր ժողովուրդն ու կառավարությունը, պետք է որոշի, թե արդյո՞ք ցանկանում է դիմել ԵՄ-ին անդամակցելու համար»,- ասել է նա՝ ի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք Եվրամիության դռները բաց են Հայաստանի առաջ։
Նա հիշեցրել է, որ հենց որ երկիրը Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացնում, այն քննարկվում է անդամ երկրների կողմից, այնուհետև նրանք համապատասխան որոշում են կայացնում «ԵՄ պայմանագրերի և սահմանված չափանիշների հիման վրա»։
Ինչպես հայտնի է, մարտի 3-ին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է անում դիտարկել Հայաստանին միությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորությունը։