Ռուսաստանում մեկնարկել են եռօրյա նախագահական ընտրությունները
ԼուսանկարներՌուսաստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները։ Քվեարկությունը տեղի կունենա երեք օրվա ընթացքում՝ մարտի 15-17-ը։ Առաջին ընտրատեղամասերը բացվել են Կամչատկայում և Չուկոտկայում։ Քվեարկության հիմնական օրը մարտի 17-ն է՝ կիրակի օրը, գրում են ռուսական ԶԼՄ-ները։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Ռուսաստանի մարզերում կա գրեթե 94 հազար ընտրատեղամաս, որոնք բաց կլինեն ամեն օր տեղական ժամանակով՝ ժամը 08:00-20:00-ը։ Քվեարկության համար պատրաստվել է ավելի քան 113,5 միլիոն քվեաթերթիկ։
29 մարզերում ընտրատեղամասերում լրացուցիչ կազմակերպվել է հեռավար էլեկտրոնային քվեարկություն։
Փետրվարի 25-ից դժվարամատչելի վայրերում, իսկ մարտի 1-ից՝ արտերկրում 269 ընտրատեղամասերում), տեղի ունեցավ վաղաժամ քվեարկություն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդմամբ՝ ավելի քան 2,3 միլիոն ընտրող քվեարկել է վաղաժամկետ ընտրություններում։