Այսօր փաստացի պայքար է ընթանում Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև Հարավային Կովկասում առաջնորդության համար. Ալիև
Ադրբեջան«Այսօր փաստացի պայքար է ընթանում Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև Հարավային Կովկասում առաջնորդության համար»։ Այս մասին հայտարարել է Ալիևը Բաքվի XI գլոբալ ֆորումում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Հայաստանին առաջարկելով հաշտության պայմանագիր կնքել՝ Ադրբեջանը փաստացի սկսել է ստեղծել այնպիսի միություն, որն ամենևին հարիր չէ Ֆրանսիային, որը ցանկանում է այս տարածաշրջանը պահել իր վերահսկողության տակ։ Այստեղից էլ ֆրանսիական կողմնակալությունը ադրբեջանական ամեն ինչի, նույնիսկ արվեստի հուշարձանների նկատմամբ։ Այսինքն՝ այսօր փաստացի պայքար է ընթանում Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև Հարավային Կովկասում առաջնորդության համար»,-հայտարարել է Ալիևը։