Ներկայացավ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ
ՀասարակությունՆԳՆ ոստիկանության Բազումի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 14-ին բաժին է ներկայացել 36-ամյա Սաղաթել Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Նա ներկայացվել է դատարան: