Տարածաշրջանի մյուս երկրներից ակնկալում ենք աջակցություն «Զանգեզուրի միջանցքի» նախագծին. Ֆիդան
Արտաքին ՔաղաքականՏարածաշրջանի երկրների համար իրական հնարավորություն է բացվել Հարավային Կովկասը վերածելու խաղաղության, կայունության և ընդհանուր բարգավաճման գոտու։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բաքվում կայացած Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների 9-րդ եռակողմ հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսում, գրում է Anadolu-ն։
«Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության ձեռքբերումն առաջնահերթ նշանակություն ունի ոչ միայն տարածաշրջանի, այլև համաշխարհային անվտանգության և կապի համար: Մենք կարծում ենք, որ այս նպատակին հասնելու պատմական հնարավորություն է ստեղծվել։ Տարածաշրջանի մյուս երկրներից մենք ակնկալում ենք կառուցողական մոտեցում՝ հիմնված փոխշահավետության սկզբունքի վրա և աջակցություն տարածաշրջանային և գլոբալ նախագծերին, ինչպիսին է «Զանգեզուրի միջանցքը»»,- հայտարարել է Ֆիդանը։