Երեմ Սիմոնյանն ազատվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
ՔաղաքականՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 15-ին, որոշում է ստորագրել, որում նշվում է․
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`
Երեմ Արտաշեսի Սիմոնյանին 2024 թվականի մարտի 15-ից ազատել վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալի (պաշտոնի ծածկագիրը՝ 06-Գ28-Ղ1-1) պաշտոնից»։