Գևորգ Պապոյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
ՔաղաքականՆախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության զարգացման միտումներին, երկրի մակրոտնտեսական կայունության պահպանմանը, իրականացվող ներդրումային քաղաքականությանը, գործարար միջավայրի բարելավմանը, հանրային ներդրումների կառավարմանը վերաբերող մի շարք հարցեր։
Առանձին անդրադարձ է կատարվել տնտեսության արտահանման դիվերսիֆիկացմանը, պետական բաժնեմասնակցությամբ ընկերությունների գործունեությանը, ինչպես նաև նախատեսվող օրենսդրական բարեփոխումներին։