«Կաղամարի խաղը» սերիալի աստղը 8 ամսվա ազատազրկման է դատապարտվել ոտնձգությունների համար
Այլ«Կաղամարի խաղը» սերիալից հայտնի 79-ամյա դերասան Օ Յեն Սուն մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգությունների մեջ։ Տարեց տղամարդը դատապարտվել է 8 ամսվա ազատազրկման (պայմանական) և պարտավորվել է մասնակցել սեռական էթիկայի վերաբերյալ 40 ժամ դասախոսությունների։
Հաղորդվում է, որ 2017-ին Օ Յոն Սուն գրկել և համբուրել է մի կնոջ այտը՝ առանց նրա համաձայնության:
Ի դեպ, դերասանը չի ընդունել իր մեղքը։ «Երբ ինձ նման բաների համար դատում են այս տարիքում, ցամ եմ զգում: Զգում եմ, որ իմ ամբողջ կյանքը քանդվում է»,– ասել է նա։