Մոնիկա Բելուչիի դուստրը լողազգեստով լուսանկարվել է Dior-ի գովազդի համար
ԺամանցՄոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի դուստրը՝ Դևա Կասելը, դարձել է Dior ապրանքանիշի համաշխարհային դեսպան։ Այս մասին հայտնում է WWD-ն։
«Ես միշտ մեծ հարգանք եմ տածել Dior տան նկատմամբ, և նրանց փոխանցած կանացի ու նրբագեղ կերպարը միշտ ոգեշնչել է ինձ: Առաջին բանը, որ գալիս է մտքումս, Dior-ի վինտաժ լուսանկարն է, որը հատկապես գրավել է իմ երևակայությունը, երբ փոքր էի: Այն պատկերում էր մեծ գլխարկով կանացի ուրվագիծ՝ նրբագեղությունն ու առեղծվածը մեկ կերպարում»,- ասել է մոդելը։
Դևա Կասելն ակտիվորեն զբաղվում է իր մոդելային կարիերայով։ 19-ամյա աստղը մասնակցել է այնպիսի համաշխարհային նորաձևության տների ցուցադրություններին, ինչպիսիք են Dior-ը, Dolce & Gabbana-ն և Jacquemus-ը։ Բացի այդ, Մոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի դուստրը նկարահանվել է իտալացի ռեժիսոր Լաուրա Լուքետտիի «Գեղեցիկ ամառ» ֆիլմում։
Նա այժմ հարաբերությունների մեջ է Սոլա Նաննիի հետ։