Ի՞նչ եղանակ է լինելու առաջիկա օրերին ԱԺ-ում իրավիճակը լարվեց, ՔՊ-ականները հшրձшկվեցին ընդդիմադիրների վրա Թուրքիան Ուկրաինային է փոխանցել Korkut ՀՕՊ համակարգեր Մոսկվան ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի լայնածավալ հարձակման. կա զոհ և վիրավորներ Ո՞մ հետ է նշանվել հայկական ծագմամբ երգչուհի Ալեքսիս Ուիլքինսը Ռուբինյան․ «Մեր պաշտպանության նախարարը չի կարող ֆեյք լինել՝ ի տարբերություն ձեր հաջորդ վարչապետի» Ռուբինյան․ Շաքիի դեպքը հանցագործություն է, բայց Ադրբեջանի արձագանքը խաղաղության արդյունք է Ճանապարհները և Լարսը բաց են․ իրավիճակը հանրապետությունում և Լարսում Երևանը և Բաքուն ձայնը փորձում են իջեցնել՝ ադրբեջանցու հանձնումը փափուկ իրականացնելու համար. Աբրահամյան ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ Շիրակում երեք անձի մոտ մեծ քանակի թմրանյութ է հայտնաբերվել․ 2-ը ձերբակալվել են ՄԻՊ հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Երևանի երեխայի խնամքի կենտրոն» 

Խայտառակ վիճակ. ի՞նչ է կատարվում նույնականացման քարտերի տրամադրման գործընթացում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում «Փաստին» են դիմում բազմաթիվ քաղաքացիներ՝ դժգոհելով, որ նորից լուրջ խնդիրներ են առաջացել նույնականացման քարտերի ստացման հետ կապված: Մասնավորաբար, երբ առցանց հերթագրմամբ մոտենալով Անձնագրային և վիզաների վարչության տարածքային ստորաբաժանումներ՝ քաղաքացին դիմում է նույնականացման քարտ ստանալու նպատակով, նրան տեղեկացնում են, որ «սարքը չի աշխատում», ուստի չեն կարող դիմում ընդունել: Քաղաքացուն ուղղորդում են այլ ստորաբաժանում՝ ընդ որում նշելով, թե որևէ երաշխիք չկա, որ այնտեղ «սարքն աշխատում է»: Այդ իսկ պատճառով, խորհուրդ են տալիս մոտենալ ՕՎԻՐ: Հարցի հետ կապված «Փաստը» դիմեց ՆԳՆ՝ պարզելու, թե ինչու է նման վիճակ ստեղծվել:

Նախարարությունից ստացված պատասխանը փաստացի հաստատում է, որ կա նման խնդիր: «Նույնականացման քարտերի համակարգում ի հայտ եկած անսարքությունների պատճառով քաղաքացիներին նվազագույն անհարմարություններ պատճառելու նպատակով նույնականացման քարտի դիմումի/փոխանակման ամրագրում ունեցող քաղաքացիները ուղղորդվում և սպասարկվում են այլ տարածքային ստորաբաժանումներում, այդ թվում՝ Ծառայության գլխամասային գրասենյակում՝ առանց հերթագրման սահմանափակումների»։ Ու ոչ մի խոսք այն մասին, թե երբ կկարգավորվի այս քաոսը:

Ինչ վերաբերում է «առանց հերթագրման սահմանափակումների» ձևակերպմանը, ապա պետք է նշել, որ առանց այն էլ հերթերի մեծ քանակի, առցանց հերթագրման մեծ խտության պայմաններում չափազանց անգործ է պետք լինել՝ ռիսկի դիմելու և հույսը դնելու նրա վրա, որ ժամեր չի կորցնելու՝ մինչ «ազատ պատուհան» կլինի, ու իրեն կսպասարկեն: Մյուս կողմից՝ ստացվում է՝ քաղաքացին քաղաքի մի ծայրից մյուսը պիտի հասնի՝ գտնելու «աշխատող սարքով» ստորաբաժանում կամ մոտենալու ծառայության գլխամասային գրասենյակ:

Հաջորդ խնդիրը վերաբերում է նրան, որ առցանց հերթագրման դեպքում քաղաքացին ստանում է ծանուցում՝ մոտենալ թիվ այսինչ օպերատորին, սակայն տվյալ ժամին այցելելով՝ ականատես են լինում մեկ աշխատող պատուհանի, որի վրա փակցված է միանգամից 3 ցուցանակ՝ 1,2,3 թվերով: Այսինքն, տասնհինգ րոպեի ընթացքում մեկ օպերատորը պետք է սպասարկի տվյալ ժամի համար գրանցված միանգամից 3 քաղաքացու: Նման վիճակի ականատես է եղել նաև մեր թղթակիցը՝ արձանագրելով, որ դրա արդյունքում 9:15-ի համար հերթագրվածները սպասարկվում էին 9:25, ինչը նշանակում էր, որ հետագա ժամերին գրանցվածներն ավելի «հետ էին ընկնելու»:

Այս թեմայի հետ կապված ՆԳՆ-ից ընդամենը պատասխանել են. «Էլեկտրոնային հերթագրում ունեցող քաղաքացիներին ծառայությունների մատուցումը ապահովվում է ամբողջ ծավալով»: Այստեղ, ինչպես ասում են, առանց մեկնաբանությունների. փաստացի ՆԳՆ-ն ասում է՝ ձեր աչքերին մի հավատացեք, մենք հիասքանչ ենք աշխատում: Եթե սրան գումարենք, որ այլևս չեն տրամադրվում «չիպային» նույնականացման քարտեր, ինչը ահռելի խնդիրներ է ստեղծում մարդկանց համար, վիճակն առավել պարզ կլինի:

Ի դեպ, «Փաստ» թերթի տեղեկություններով, այս հարցը օրերս քննարկվել է նաև ԿԲ-ում, քանի որ հատկապես բանկային համակարգում այն լուրջ բարդություններ է առաջ բերում: Բայց սա առանձին թեմա է, որին կանդրադառնանք առաջիկայում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լուլա դա Սիլվան հաղթել է Բոլսոնարոյին Բրազիլիայի ամենամեծ նահանգի 645 քաղաքներից 39-ում ԱՄՆ ռազմածովային ուժերի ուղղաթիռը անհետացել է ռադարներից Սաուդյան Արաբիայի ափերի մոտ Ի՞նչ եղանակ է լինելու առաջիկա օրերինԹրամփը չի բացառել Իրանի հետ պատերազմի դեպքում Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի ոչնչացումը ԱԺ-ում իրավիճակը լարվեց, ՔՊ-ականները հшրձшկվեցին ընդդիմադիրների վրաԹուրքիան Ուկրաինային է փոխանցել Korkut ՀՕՊ համակարգերՄոսկվան ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի լայնածավալ հարձակման. կա զոհ և վիրավորներՈ՞մ հետ է նշանվել հայկական ծագմամբ երգչուհի Ալեքսիս Ուիլքինսը Ռուբինյան․ «Մեր պաշտպանության նախարարը չի կարող ֆեյք լինել՝ ի տարբերություն ձեր հաջորդ վարչապետի» Ռուբինյան․ Շաքիի դեպքը հանցագործություն է, բայց Ադրբեջանի արձագանքը խաղաղության արդյունք էՃանապարհները և Լարսը բաց են․ իրավիճակը հանրապետությունում և ԼարսումԵրևանը և Բաքուն ձայնը փորձում են իջեցնել՝ ադրբեջանցու հանձնումը փափուկ իրականացնելու համար. ԱբրահամյանՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներՇիրակում երեք անձի մոտ մեծ քանակի թմրանյութ է հայտնաբերվել․ 2-ը ձերբակալվել ենՄԻՊ հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Երևանի երեխայի խնամքի կենտրոն»Range Rover-ն ու Toyota-ն բախվել են Թբիլիսյան խճուղումՀայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին արտագնա խաղում ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԿստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»«Հրապարակ»․ Բանակ կա, սահմանապահ կա«Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը կալանքից ազատվել է«Հրապարակ»․ ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»«Հրապարակ»․ Իշխանությունը թաքցնում է վիճակը ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. Ժողովուրդ«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն. «Փաստ»«Հրապարակ»․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ»Ծավի սնդիկով ջրի առեղծվածը խորանում է․ Քննչականը հանք է հայտնաբերել. «Ժողովուրդ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»«Հրապարակ»․ Սպասվում են պաշտոնանկություններ Հանրապետության հրապարակի շատրվանները նոր կյանք են ստանալու. ԱվինյանՀրդեհ՝ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըSABA․ Եմենի կառավարական ուժերը հութիներից հետ են վերցրել Մոխա քաղաքըԵրևանում BMW-ն բախվել է Mitsubishi-ին և վրաերթի ենթարկել հետիոտնին. կա վիրավորԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըՌուբինյանն ու Բուշեն քննարկել են Հայաստան-Բելգիա համագործակցությունըՎենսը պնդում է, որ Իրանը կարող էր առնչություն ունենալ Մեծ Բրիտանիայի ավիաբազայում տեղի ունեցած միջադեպինԲերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել էՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներումԷնդրիկի կենսագրությունը «Ռեալում» կարող է սահմանափակվել ընդամենը 4 րոպեովՀայաստանը և Cerebras-ը քննարկել են արհեստական բանականության ոլորտում համագործակցության հնարավորություններըԻրանի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունները նոր փուլ են թևակոխել. MehrԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըՌուբիոն և Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացըԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում
Ամենադիտված