ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը չի ծառայում երկրի շահերին. Զախարովա
Արտաքին ՔաղաքականՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր ելքը պետք է հիմնված լինի երկրի իրական կարիքների վրա, այլ ոչ թե Արևմուտքի հետ «սիրախաղի», նման որոշումը չի առնչվում երկրի բուն ազգային շահերին, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե կազմակերպությունը չպատասխանի Երևանի բարձրացրած հարցերին՝ երկրի ինքնիշխան տարածքի վերաբերյալ։
Զախարովան հայտարարել է, թե յուրաքանչյուր երկիր ազատ է՝ ընտրելու, թե որ ասոցիացիաների հետ է ցանկանում զարգացնել հարաբերությունները՝ կախված կոնկրետ պատճառներից ու գործոններից։
«Սա պետք է արվի՝ ելնելով իրականությունից, երկրի իրական կարիքներից, և ոչ մի դեպքում չպետք է խաղալ դրա հետ, չտրվել որոշ «արևմտյան սցենարներով մեկ բեմադրության գայթակղությանը։ Սիրախաղ մի' արեք սրա հետ, սա շատ վտանգավոր է, քանի որ դրանք անվտանգության խնդիրներ են»,- ասել է Զախարովան: