Միացյալ Նահանգները վերահաստատում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու իր շարունակական հանձնառությունը. Բայդեն
Արտաքին Քաղաքական«Ամերիկայի Միացյալ Նահանգները վերահաստատում է իր շարունակական հանձնառությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար»։ Այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի՝ «Նովրուզի» կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորանքում, գրում է APA-ն։
«Ամերիկայի Միացյալ Նահանգները ևս մեկ անգամ վերահաստատում է իր շարունակական հանձնառությունը մեր երկրների միջև գործընկերությանը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելուն, որը կնպաստի ապագա սերունդների և տարածաշրջանի անվտանգությանը»,-ասվում է շնորհավորական տեքստում։