Տղամարդու ուղեղում երիզորդ է հայտնաբերվել
ԼուսանկարներԱՄՆ Ֆլորիդայի 52-ամյա բնակչի ուղեղում երիզորդ է հայտնաբերվել։ Այս մասին տեղեկանում ենք American Journal of Case Reports պարբերականից։
Տղամարդը ամիսներ շարունակ ուժեղ գլխացավեր է ունեցել։ Սկզբում բժիշկները կասկածում են, որ տղամարդը միգրեն ունի, բայց համակարգչային տոմոգրաֆիան ցույց է տվել, որ տղամարդու ուղեղում մակաբույծներ են «բնակվում»։ «Խոզի երիզորդի» թրթուրները նրա ուղեղում գոյացություն են առաջացրել։
Այս մակաբույծների բժշկական անվանումը «նեյրոցիստիցերկոզ» է։ Այս հիվանդության ամենատարածված պատճառը թերի տապակած և եփված խոզի մսի չափից ավելի օգտագործումն է։
Այս դեպքում որպես պատճառը՝ նշվել է նախաճաշին ամեն օր կիսատապակված խոզի մսի օգտագործումը։
«Նեյրոցիստիցերկոզը» ամեն տարի հանգեցնում է մոտ 1 000 ամերիկացիների հոսպիտալացման։
Գերմանիայում, մսի պարտադիր ստուգման շնորհիվ, նման դեպքեր գրեթե չեն գրանցվում։