Եթե Նիկոլը Բաքվին է տալիս մեր տարածքները, պիտի դրա դիմաց վերականգնի ԼՂ-ի ինքնավար մարզի կարգավիճակը
ՔաղաքականԵթե դու պատրաստ ես Ադրբեջանին տալ հայկական այդ տարածքները, դու պարտավոր ես Ադրբեջանի առաջ խնդիր դնել վերադարձնել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կարգավիճակը։ Սրանք նույն հարթության վրա են, սովետական շրջանի ժառանգություն են։ Հայաստանն իրավունք ունի այդ հարցը, նաև ԼՂ բնակիչների վերադարձի հարցը բերել օրակարգ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին։
«Տավուշից 4 գյուղ հանձնելով Փաշինյանն ակամա գործի է դնում միջազգային իրավունքի հին հռոմեական սկզբունքը՝ «ինչ իմն է, իմն է»։ Անկախ նրանից, թե ինչպես եմ այդ տարածքները ձեռք բերել։ Փաշինյանը սա այսօր կիրառում է միակողմանիորեն, չգիտեմ էլ՝ նա տեղյակ է, թե ոչ այս սկզբունքի մասին»,-ասել է նա։