ՌԴ նախագահի ընտրությունների քվեարկության համար ՀՀ-ում ընտրատեղամասերը կբացվեն մարտի 17-ին
ՔաղաքականՌԴ նախագահի ընտրությունների քվեարկության համար ընտրատեղամասերը ՀՀ-ում կբացվեն մարտի 17-ին ժամը 08.00-ին և կաշխատեն մինչև 20.00-ն։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը:
Երևանի թիվ 8026 ընտրատեղամասը գտնվում է դիվանագիտական ներկայացուցչության տարածքում, իսկ թիվ 8031 ընտրատեղամասը՝ Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսարանում:
Հիշեցնենք, որ մարտի 15-ից Ռուսաստանում նախագահական ընտրություններ են։